«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Արևիկ» կենտրոնն արդեն 14 տարիների պատմություն ունի: Այն հիմնադրվել է Սիրիայի Հալեպ քաղաքում և աջակցություն է տրամադրում հաշմանդամություն ունեցող երեխաներին և երիտասարդներին: Կենտրոնը, սակայն պատերազմի պատճառով դադարեցրել է իր աշխատանքները և միայն անցյալ տարի աշնանը «Հալէպ» բարեսիրական հասրարակական կամակերպության ջանքերով  կրկին վերաբացվել է Հայաստանում՝ կոչվելով «Արևիկ-Հայաստան»:

 

Մենք զրուցում ենք  կենտրոնի տնօրեն Ալին Մոմջյանի հետ, ով Հալեպում աշխատել է հենց նույն կենտրոնում: Տիկին Ալինը իր ընտանիքի հետ, մոտ մեկ տարի է, ինչ տեղափոխվել է Հայաստան և փորձել այստեղ կենտրոնը վերաբացելու գաղափարը կյանքի կոչել:

 

–         Ես երաժշտական բաժնի և հանդեսների ղեկավարն էի «Արևիկ»-ում:  Կենտրոնը երեք հայ համայնքների ջանքերով ստեղծվեց: Առաջին տնօրենը Լուսին Շահմելյանն է եղել, ով դրսում հատուկ վերապատրաստում էր անցել ու համշմանդամություն ունեցող  երեխաների հետ աշխատանքի գիտելիքները հետո մեզ փոխանցել:

 

Տիկին Ալինը հիշում է, որ կենտրոնը միշտ շրջապատված է եղել բարերարներով ու աջակից մարդկանցով:

 

–         Մենք ունեինք ծնողաց տիկնաց խումբ. ամեն Վարդավառի օրը իրենք տանը կերակուրներ էին պատրաստում և մենք մեծ վաճառք էինք կազմակերպում, իսկ Ծաղկազարդի օրը ճաշկերույթ էինք ունենում: Հավաքված գումարների օգնությամբ էլ պահպանում էինք մեր կենտրոնը: Կենտրոնը շատ ակտիվ էր գործում, անընդհատ նոր սենյակներ էինք ավելացնում, մոտ 35 սան ունեինք: Մեծ շուքով նշեցինք կենտրոնի տասնամյակը, այն հույսով, որ քսանամյակն էլ պետք է նշենք Հալեպում, բայց պատերազմը ամեն բան խառնեց….

 

 

Տիկին Ալինը նշում է, որ իրենց սաների  մի մասը  դեռ Սիրիայում են: Այդ ընտանիքներից շատ շատերը չեն կարողանում գալ  Հայաստան ֆինանսական խնդիրների պատճառով.

 

–         Ունեինք քույր- եղբայր հաշմանդամություն ունեցող երեխաներ: Մեր սաներն էին, բայց անկարելի է, որ հոս գան, քանի որ մեծ ծախս է: Այն ժամանակ դեռ սոցիալական խնդիր ունեին, իսկ հիմա՝ առավել ևս: Հաշմանդամություն ունեցող երեխաների համար եռապատիկ ավել աշխատանք և ծախս է պետք տանել: Ու այդ պատճառով շատ ընտանիքներ են այնտեղ մնացել, քանի որ ֆինանսական հնարավորոթյուններ չունեն հետ գալու,- նշում է Ալին Մոմջյանը:

«Հալեպ» ՀԲՀԿ-ի նախագահ՝ Անի Պալխեանը նշեց, որ Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող ծնողերի առաջարկով է, որ ասօր գործում է «Արևիկ-Հայաստան» կենտրոնը.

 

–         Դժվարությունները շատ էին, ձմռանը ցուրտ էր, երեխաները անգամ վերարկուներով էին նստում, սակայն խնդիրները աստիճանաբար լուծվում են.  Շուտով «Արևիկ-Հայաստան» -ը ավելի տաքուկ, լուսավոր տեղ կունենա մեր աջակիցների շնորհիվ:

 

Այսօր «Արևիկ-Հայաստան» կենտրոն են հաճախում տասը երեխաներ և երիտասարդներ: Կենտրոնը տրամադրում է ոչ միայն սնունդ, այլև իրականցվում են կրթական, մշակութային և սպորտային միջոցառումներ:

 

Լիլիթ Քոչինյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Նույնիսկ մեկ անձը, ով ստիպված է փախչել, շատ է»…

«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Նրան  ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

Փախստականների չորրորդ սերունդը. մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարների ցուցադրություն

«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»

Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները

«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»

Այսօր Փախստականների համաշխարհային օրն է

Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ

Երեք քույրերի պատմություն / տեսանյութ

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո

Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ

Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից

«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ

 

 

Դիտումների քանակը` 5200

Գլխավոր էջ