«Արյան և մեղրի երկրում». հրավեր ֆիլմի ցուցադրությանը / թրեյլեր
Կանանց ռեսուրսային կենտրոնը հրավիրում է Անջելինա Ջոլիի «Արյան և մեղրի երկրում» / «In the Land of Blood and Honey»/ գեղարվեստական ֆիլմի ցուցադրությանը եւ քննարկմանը:
Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 16:30-ին THE CLUB ակումբում / Թումանյան 40 /: Նշենք, որ այն անց է կացվում «Սեռական բռնության իրազեկման ամսվա» շրջանակներում: Մասնակցության համար զանգահարել 094 56 56 26:
«Արյան և մեղրի երկրում» ֆիլմը Անջելինա Ջոլիի առաջին ռեժիսորական դեբյուտն է: Ֆիլմը պատմում է մի երիտասարդ սերբ տղամարդու (ում դերը խաղում է Գորան Կոստիկը) և բոսնիացի մահմեդական կնոջ (Զանա Մարյանովիչ) մասին, ովքեր սիրահարվում են, մինչ 1992թ. քաղաքացիական պատերազմը բաժանում է նրանց:
Դիտեք ֆիլմի թրեյլերը.
Բալկաններ: 90-ական թվականներ… Բոսնիացի Այլան և բարձրաստիճան սերբ զինվորական որդին՝ Դանիելը հանդիպում են և սիրահարվում: Այնուհետև սկսվում է եղբայրասպան պատերազմ այն ժողովուրդների միջև, ովքեր մինչ այդ ապրում էին մի պետության մեջ: Այս իրադարձությունները մեր հերոսներին թողնում են բարրիկադների երկու կողմերում: Բախտի կամոք աղջիկը գերի է ընկնում և հայտնվում է այն ճամբարում, որտեղ կրկին իր սիրած տղային է հանդիպում: Միայն թե այժմ նրանք արդեն թշնամիներ են: Դանիելը փրկում է աղջկան բռնաբարությունից, սակայն տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չանդրադառնալ նրանց հարաբերությունների վրա: Մի՞թե ատելությունը կարող է սպանել սերը…
Այս ֆիլմում Անջելինա Ջոլին համատեղել է ռեժիսորի և սցենարիստի աշխատանքը՝ միաժամանակ հանդես գալով նաև որպես ֆիլմի պրոդյուսեր:
Դիտեք հարցազրույցը Անջելինա Ջոլիի հետ, որտեղ նա պատմում է, թե ինչու որոշեց անդրադառնալ բալկանյան պատերազմի թեմային.
Դիտումների քանակը` 4146