«Ավրորա» մրցանակի դափնեկիրն ելույթ կունենա առաջին Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովում
Մայիսի 23-ից Ստամբուլում մեկնարկել է առաջին Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովը, որն անցկացվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի նախաձեռնությամբ:
Գագաթնաժողովին մասնակցում են 177 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետությունների ու կառավարությունների 65 ղեկավարներ։ Մասնակցության են հրավիրվել նաև ոչ կառավարական կազմակերպություններ, միջազգային մարդասիրական կառույցներ, ձեռնարկատերեր, ճգնաժամերում ներքաշված ժողովուրդների ներկայացուցիչներ։ Ընդհանուր առամբ մասնակիցների թիվը ավելի քան 5000 է։
Ստամբուլի ընտրությունը որպես գագաթնաժողովի անցկացման վայր, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ՝ Բրայենի խոսքով, բացատրվում է նրանով, որ Թուրքիան ընդունել է ամենամեծ թվով փախստականներին։ Գագաթաժողովի նպատակն է համաշխարհային մարդասիրական խնդիրները քննարկվելու համար մեկ վայրում հավաքել տարբեր երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Ինչպես տեկանում ենք auroraprize.com կայքից Ֆորումի մասնակիցների թվում է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն է, ով ելույթ կունենա համաշխարհային գագաթնաժողովում: Նա խոսելու է այն մասին, թե ինչպես են հակամարտություններից տուժած համայնքները տեղական նախաձեռնությունների միջոցով ուղղակիորեն ազդում մարդասիրական գործում ներգրավվածության վրա՝ փոխելով վերջինիս կանոնները։ Նա կմասնակցի «Կենտրոնում մարդիկ են» խորագրով հատուկ նիստին, որի նպատակներն առաջադրելիս ՄԱԿ-ը նշել է. «Գագաթնաժողովը պետք է ընդգծի մարդասիրական ձեռնարկումների տրամաբանության այն մեծ տեղաշարժը, որով մարդասիրական ցանկացած արձագանքի շարժիչ ուժը պիտի դառնա տուժածներին իրական լիազորությունների տրամադրումը»։
Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ընթացքում 30,000 որբացած երեխաների փրկած Մարգարիտն իր սեփական օրինակով ապացուցում է, որ անհատը կարող է հազարավոր մարդկանց կյանքում էական դրական փոփոխություն բերել։ «Տեղի մարդիկ են, որ որոշում են, թե ինչ ապագա են ուզում կառուցել,- վստահ է Մարգարիտ Բարանկիցեն,- իմ Maison Shalom (Խաղաղության Տուն) կազմակերպությունն այժմ փորձում է ֆինանսավորել փախստականների կրթությունը։ Ես ուզում եմ, որ նրանք Բուրունդի վերադառնան որպես բժիշկներ ու գյուղատնտեսներ, այլ ոչ որպես զենքը ձեռքին ապստամբներ։ Երիտասարդներին հարկավոր է հույս ներշնչել ու տալ արժանապատիվ կյանք»։
Հիշեցնենք, որ Հայաստանում մեկ ամիս առաջ Մարգարիտ Բարանկիցեին շնորհվեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը, որը տրվում է Երեւանում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: 2017թվականի համար «Ավրորա» համաշխարհային մրցանակի առաջադրումը կմեկնարկի հունիսի 1-ին։
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Aurora Prize-ի առաջին դափնեկիրը Մարգարիտ Բարանկիցեն է
Հիշենք կանանց, ովքեր փրկեցին հայ որբերին ցեղասպանությունից …
«Փրկության քարտեզ» ֆիլմը՝ երախտագիտության տուրք եվրոպացի միսիոներ հինգ կանանց
The New York Times-ի լրագրողը կստանա ICFJ/Aurora համատեղ մրցանակը
«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները
Aurora Dialogues. «Կոչ եմ անում՝ չօգտագործել փախստականներին քաղաքական օրակարգերի նպատակով »
Aurora Dialogues . «Ինչո՞ւ է անտեսվում կնոջ տաղանդը»
Ես նրանց ձայնն եմ. իսլամիստական խմբավորման ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է
Ավրորա Մարդիգանյան՝ կին, ով ոգեշնչեց ստեղծել մրցանակը
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով
«Տատիկս անապատում ստիպված է եղել թողնել իր ուժասպառ եղած մորը…». Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ
«Զոհի հոգեբանությունը սարսափելի է», ասել է Ռուբեն Վարդանյանը
«Այդ դաժանություններն իրականացնողը հենց իմ ընտանիքն է եղել». Նևին Թահինջիօղլու
100 Lives. կարեւորենք մարդկային արժեքները
Ցեղասպանությունից հայ որբերին փրկած օտարազգի կանայք
Պատմի՛ր քո պատմությունը Armeniangenocide100.org վեբ կայքում
Սաբիհա թե՞ Խաթուն. հայ որբերի խեղված ճակատագրերը
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…
Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց
Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…
«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո
Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում
Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են
Դիտումների քանակը` 3358