«Աշխատանքի շուկայում կանանց խնդիրները նույնն են գրեթե ամենուր»…
Ինչպես հայտնի է, այս տարվա ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում /Նյու-Յորք/ մարտի 14-24-ը կայացած Կանանց կարգավիճակի հանձնաժողովի հոբելյանական 60-րդ նստաշրջանի թեման էր՝ «Կանանց հնարավորությունների ընդլայնումը և Կայուն զարգացման նպատակները»։ WomenNet.am-ը զրույցում է նստաշրջանի մասնակից՝ ՀՀ պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահ Անահիտ Ասատրյանի հետ: Ն ամասնակցել է նստաշրջանին աշխարհի խոշորագույն արհմիութենական կառույցի` Հանրային ծառայությունների ինտերնացիոնալի /ՀԾԻ հրավերով:
Կանանց կարգավիճակի հանձնաժողովի /ԿԿՀ/ 60-րդ նստաշրջանին նախարարական մակարդակով մասնակցել են ռեկորդային թվով պետություններ (80-ից ավել) և ՀԿ-ների (540-ից ավել կառույցի շուրջ 4100 ներկայացուցիչ): Ընդհանուր քննարկմանն ելույթ են ունեցել մոտ 140 անդամ պետություն` ներառյալ Հայաստանը և 50-ից ավել կառույց: Նստաշրջանին զուգահեռ կազմակերպվել է մոտ 300 միջոցառում:
Նստաշրջանում ծավալված քննարկումները նպատակաուղղված էին բացահայտելու կանանց առաջընթացի ու կայուն զարգացման օրակարգի միջեւ անմիջական կապը: Հիշեցնենք, որ այս տարվանից ուժի մեջ են մտել ՄԱԿ-ի կողմից ընդունված Կայուն զարգացման նպատակները, որոնք ուղղված են մինչև 2030 թվականը աղքատության վերացմանը, անհավասարության և անարդարության դեմ պայքարին, կլիմայի փոփոխության խնդրի լուծմանը: Նպատակնեից առավել հավակնոտն են` մինչև 2030 թվականը աղքատության եւ սովի վերացումը, առողջ կյանքւի և բարեկեցության ապահովումը, ներառական ու որակյալ կրթությունը բոլորի համար, գենդերային հավասարությունը:
WomenNet-ի հետ զրույցում Անահիտ Ասատրյանը նշեց, որ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու իր հետաքրքրվածությունը կապված է այն փաստի հետ, որ իր կողմից ղեկավարվող արհմիությունների ճյուղային միության մեջ ընդգրկված 12 հազար անդամներից 5000-ը կանայք են: Հետեւապես իրենք հատուկ հետաքրքված են կանանց վերաբերող, մասնավորապես արժանապատիվ աշխատանքի, աշխատանքային իրավունքների խախտման, կանանց առաջխաղացման հետ կապված խնդիրներով: Ա.Ասատրյանի խոսքով ցանկալի էր փոխառել վերոհիշյալ խնդիրների լուծման միջազգային փորձը: Այդ առումով ուսանելի էր նստաշրջանին մասնակացող Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի և այլ երկրների տրանսպորտի և ուսուցիչների արհմիութենական կազմակերպությունների աշխատանքային փորձը: Հանձնաժողովի նիստերին զուգահեռ, արհմիությունները կազմակերպեցին նաև աշխատավայրում բռնության վերացման, արաբ և փախստական կանանց իրավունքների, աղքատության վերացման, արժանապատիվ աշխատանքի հետ կապված քննարկումներ:
– Մեր ոլորտի` շուրջ 20 երկրների արհմիությունների ներկայացուցիչները ոչ միայն քննարկում էին կանանց իրավունքերին վերաբերող հարցեր, այլև ներկայացնում էին լուրջ առաջարկություններ, – պատմում է Անահիտ Ասատրյանը: – Առանձնապես տպավորիչ և ուսանելի էր Կանադայի արհմիության`իրենց գործունեությունը լայնամասշտաբ գովազդելու փորձը: Ոչ պակաս հետաքրքրիր էր նաև Հնդկաստանի, Գանայի արհմիությունների ներկայացուցիչների` սեփական երկրի կանանց իրավիճակը ներկայացնող պատմությունները, որոնք վկայում էին, որ կանանց խնդիրներն ամենուր նույնն են` նրանք բռնության են ենթարկվում ընտանիքում կամ աշխատավայրում, ընտանիքի հոգսը զուգորդում են աշխատանքային ծանրաբեռնվածության հետ, դրահետ մեկտեղ հաճախ զրկված են ձայնի իրավունքից: Նստաշրջանի մասնակիցները Նյու Յորքում Հոնդուրասի դեսպանատան դիմաց բողքի ցույց անցկացրեցին՝ ի պաշտպանություն իր տանը սպանված հոնդուրասցի ակտիվիստ-լիդեր Բերտա Կասերեսի: Կանանց պայքարի միասնությունն իրապես հիացնող են…
Անահիտ Ասատրյանի խոսքով, նստաշրջանի աշախատանքներին մասնակցությունն իրեն շփման և փորձի փոխանակման լայն հնարավորություններ ընձեռեց, ինչը հետագայում կփորձի կիրառել իր միության ծրագրերում և աշխատանքներում:
Նա ներկա է գտնվել նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացչության և Հայ Օգնության Միության կողմից կազմակերպված “Uplifting Women from Poverty through Partnerships” (Կանանց դուրս բերումը աղքատությունից գործընկերությունների միջոցով) խորագրով միջոցառմանը, որը նվիրված էր կանանց առաջխաղացման հարցերի: Միջոցառման շրջանակում արբեր հասարակական կազմակերպություններ և ձեռներեց կանայք պատմում էին Հայաստանում արտադրության ոլորտում իրենց ներդրման և կատարած աշխատանքերի մասին: Առհասարակ, կանայք աշխատանքի շուկայում, կանայք բիզնեսում թեմաները նստաշրջանում առավել ակտիվ քննարկվող հարցերից էին:
Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանի սկզբունքային արդյունքները հրապարակվել են «Համաձայնեցված եզրափակիչ դրույթների» տեսքով: Ի դեպ, կանանց կարգավիճակի հանձնաժողովի հաջորդ տարվա նստաշրջանը նվիրված է լինելու կանանց տնտեսական հանարավորությունների ընդլայնմանը:
Անուշ Ներսիսյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք եւ կայուն զարգացման օրակարգը – GSW 60
Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում
Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը
ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը
Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները
ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում
«Երբ նշաձողը բարձր ես դնում, բարձրին էլ հասնում ես»…
Վարչապետի մոտ քննարկվեցին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի արդյունքները
Պանդեմիայի հասնող կանանց նկատմամբ բռնությունը/ ինֆոգրաֆիկա եւ ֆիլմ
«Կանայք կարող են…». հրավեր առցանց ցուցահանդես- քննարկմանը
Ի՞նչ է խոսվել ու որոշվել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում
ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության
Կանանց նկատմամբ բռնությունը թանկ է նստում աշխարհի վրա
«Մենք սպասում ենք ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար»…
«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»
Բիզնեսը հավասարություն է ենթադրում
«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը
«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք
Լիդիա Ալպիզար. «Մենք՝ ամբողջ աշխարհի կանայք, արժանի ենք ավելի լավի»:
«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»
Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով
Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր իրավունք, Յուրաքանչյուր րոպե
56 երկրներ, այդ թվում Հայաստանը, ամփոփեցին Պեկին+20-ի արդյունքները
Դիտումների քանակը` 3022