«Անկախության սերունդը» ` գենդերային հավասարության մասին

Հայաստանի Հանրապետության հասակակիցները  ներկայացնում են իրենց կարծիքներն  ու պատկերացումները գենդերային հավասարության մասին:

 

Անահիտ Գալստյան.

Առաջնային խնդիրը հայ կնոջը «համոզելն» է…

– Գենդերային հավասարության մասին խոսելիս հիմնականում առանձնացվում է կնոջ գործոնը՝ նրա իրավունքները, այդ իրավունքների պաշտպանությունը, մինչդեռ խոսքն առաջին հերթին երկու սեռերի հենց հավասարության մասին է։ Առաջնային խնդիրը հայ կնոջը «համոզելն» է, որ նա ունի տղամարդկանց հետ հավասար իրավունքներ, և  վերջին տարիներին նրանք կարծես թե «համոզվում» են։

 

 

Սեդա Վարդանյան.

«Անհրաժեշտ է բարվոք պայմաններ ստեղծել կանանց համար»…

 

«Աշխարհի ոչ բոլոր երկրներում է գենդերային հավասարության գաղափարը տեղ գտել ազգային օրենքներում, որը, ըստ իս, կարև որ նախապայման է այս հարցում: Իմ կարծիքով, ուղղակի աnհրաժեշտ է բարվոք պայմաններ ստեղծել կանանց համար, որպեսզի նրանք հաղթահարեն մշակույթային քարացած ավանդույթները:

 

 

Հայկ Իշխանյան.

«Եթե կանայք ձգտում են կարիերայի աճի, ապա ինչո՞ւ ոչ»

 

– Ըստ իս` հավասարության մասին խոսք գնալ չի կարող, քանի որ կինն ու տղամարդը լիովին տարբեր են թե էությամբ, թե մտածելակերպով: և  հարցը այն չէ, թե ով է բարձր կամ ցածր, ուղղակի տարբեր են: Տանը հարմարավետություն ստեղծողը հենց կինն է, նաև  երեխաների դաստիարակությունն էլ է ավելի շատ կանացի պարտականությունը, քանի որ նրանք ավելի լավ են գլուխ հանում այդ գործից: Ու եթե միևնույն ժամանակ նրանք ձգտում են կարիերայի աճի և  եթե հասցնում են, ապա ինչո՞ւ ոչ: Ավելի էական են մարդու աշխատանքային հմտությունները` անկախ սեռային  պատկանելիությունից:

 

 

Աննա Նիկողոսյան.

«Տղամարդն ու կինը ոչ թե նույնացվում են, այլ նրանց իրավունքներն ու հնարավորություններն են նույնանում»

 

–         Գենդերային հավասարությունն անհրաժեշտություն է, դա ժողովրդավարության հիմքն է: Դրան հասնելու համար պետք է առաջին հերթին իրազեկել նոր սերնդին: Գենդերային հավասարություն նշանակում է հավասար իրավունքներ, հնարավորություններ ու պարտականություններ: Այսինքն` տղամարդն ու կինը ոչ թե նույնացվում են, այլ նրանց իրավունքներն ու հնարավորություններն են նույնանում` անկախ սեռային պատկանելիությունից:

 

Սոնա Սարգսյան.

«Նրանք փայլուն կերպով հաջողության կհասնեն այնտեղ, որտեղ տղամարդիկ ձախողվել են»:

 

–         Ճիշտ ժամանակն է դադարել կնոջը համարել երկրորդական քաղաքացի: Մեր դարաշրջանը համարվում է լուսավորության  դարաշրջան, բայց  դա  խիստ կասկածելի է դառնում, երբ  լսև մ ես, թե ինչ է մտածում միջին վիճակագրական տղամարդը միջին վիճակագրական կնոջ մասին: Կանայք նվաճել են ինքնուրույնություն տարիներ առաջ:Երկար դաժան պայքարից հետո նրանք այժմ վայելում են նույն կրթական հնարավորությունները,ինչ տղամարդիկ աշխարհի շատ մասերում:Կանայք հաջողակ են յուրաքանչյուր աշխատանքում` որպես քաղաքագետներ, սպաներ, բժիշկներ, պրոֆեսորներ, ընկերությունների տնօրեններ, իրավաբաններ և  այլն: Եվ պետք է հիշել, որ նրանք փայլուն կերպով հաջողություն են ունեցել շատ բանագավառներում` ի լրումն երեխաներ ծնելու և  դաստիարակելու հարցում: Սակայն տղամարդիկ մնում են այն կարծիքին, թե շատ աշխատանքներ կան, որ կանայք չեն կարող անել: Կարող ենք վստահ ասել,որ եթե կանանց թույլ տան նստել բանակցային  սեղանի շուրջը, նրանք փայլուն կերպով հաջողության կհասնեն այնտեղ, որտեղ տղամարդիկ ձախողվել են:

Գևորգ Դերձյան.

«Ընդամենը հարգանք տեսնել իրար նկատմամբ» 

–         Յուրաքանչյուրն ինքն է իր կյանքի կառավարողը, չեմ էլ կարողանում պատկերացնել, որ որև է մեկը կարող է կյանքդ տանել ճնշման, ծեծի և  բռնության ճանապարհով: Հայ տղամարդկանց թվում է, թե կինը միշտ իր հետև ից պետք է գա, ամեն տեղ նրանց թելադրանքով շարժվեն: Ցանկանում եմ մարդկանց մեջ  ընդամենը հարգանք տեսնել իրար նկատմամբ, ոչ թե անհավասարություն:

 

 

Արփի Մանուկյան.

«Սեռը  չպետք է լինի որոշիչը,  այլ գիտելիքը, կրթությունը, հմտությունները… »

–         Գենդերային հավասարությունը ինձ համար ստարտային հավասար  հնարավորության առկայությունն է: Հավասար իրավունքները տանը կարող է դրսև որվել էգալիտար ընտանիքի ձև ով, որտեղ անդամներից յուրաքանչյուրը ազատ է լինելու այն, ինչ ուզում է, միև նույն ժամանակ գոյություն ունի խորհրդակցելու, հարցերը միմյանց հետ լուծելու մշակույթ: Աշխատավայրում և  քաղաքականության գենդերային հավասարության խնդիրը ամենաակտուալն է, մանավանդ մեր տիպի հասարակություններում: Աշխատանքի ցանկացած ոլորտում  ամենաքիչը պետք է հաշվի առնվի սեռը` ի տարբերություն գիտելիքի, կրթության, հմտությունների և  այլն: Այսինքն, սեռը  չպետք է լինի որոշիչը:

 

 

Նունե Գրիգորյան.

«Հենց առաջին կուրսից զգացել եմ խտրական վերաբերմունք…»

–         Ինձ համար հավասար կլինեն իրավունքները, եթե ինքս զգամ, որ իմ իրավունքները հարգվում են: Ինքս քաղաքագիտության բաժնի ուսանողուհի եմ և  հենց առաջին կուրսից զգացել եմ խտրական վերաբերմունք նույն կուրսի հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից, նույնիսկ մի դասախոս ունեինք, ով ամեն անգամ ասում էր, որ աղջիկները չպետք է սովորեն այս բաժնում: Այսինքն` դեռ կարծրացած մտածելակերպ կա, որ կին և  քաղաքականություն բառերը անհամատեղելի են Հայաստանում: Քաղաքագիտության բաժնում միշտ իգական սեռի ուսանողները գերակշռում են, բայց մեր քաղաքական դաշտում մեծամասնությունը տղամարդիկ են:

 

 

Մարինե Մադաթյան.

«Կարծում եմ, ցուրտ ու մութ տարիներին գենդերային հավասարություն է եղել»

–         Անկախության առաջին տարիները մութ են եղել, նաև ` ցուրտ, այդ պատճառով էլ անկախության սերնդի ծնողները գնացել են փայտ բերելու. այգում հանդիպել են այլ ամուսինների: Մի խոսքով կարծում եմ, որ այդ տարիներին գենդերային հավասարություն է եղել: Նեղությունը հավասարեցրել է սեռերի դերերը. ամուսինը չի հիշել, որ կինը այգուց փայտ բերող չէ, կինն էլ չի հիշեցրել… Հետո պատերազմ է եղել, որոշ կանայք տղամարդկանց հետ զենք են վերցրել, էլի նեղություն, էլի հավասար դերեր: Հիմա անկախությունը իբրև  թե տարիք է ձեռք բերել, բայց «անկախների» դերերը սխալ են բաժանվել, ամեն դեպքում հավասար չեն: Կինը պետք է չաշխատի, իսկ ինձ համար ավելի մեծ գենդերային անհավասարությունն այն է, որ տղամարդը պետք է անպայման աշխատի, և  դրանից ծլող լիքը հոգեբանական խնդիրներ…»:

 

Հրաչ Հովհաննիսյան.

«Կարծրատիպը, թե կնոջ տեղը խոհանոցն է, մեղմ ասած, հիմարություն է»:

–         Տղամարդ և  կին հավասար են կյանքում առաջ եկած ամեն հարցում ու ամեն բնագավառում առհասարակ: Հայ տղամարդկանց մեծամասնության մեջ արմատացած այն կարծրատիպը, թե կնոջ տեղը խոհանոցն է, միանշանակ, մեղմ ասած, հիմարություն է: Կնոջը խոհանոց գցել ու նրա առջև սահմանափակումներ դնել նույնն է, թե կեսօրին թիթեռ բռնել ու սպանել, այն դեպքում, երբ այն ընդամենը մեկ օր է ապրում: Իմ խորին համոզմամբ` կինը պետք է հավասար իրավունքներ ունենա թե տանը, թե  քաղաքականության մեջ և թե այլ բնագավառում: Մյուս կողմից բացառված չէ նաև այն, որ կան կանայք, ովքեր իրենց անկաշկանդ են զգում խոհանոցում չեն պատկերացնում իրենց կյանքը, օրինակ քաղաքականության մեջ, այդուհանդերձ հանարավոր է նաև հանդիպել այնպիսիներին, ովքեր քաղաքականությունից այն կողմ ուրիշ ոչ մի տեղ չեն պատկերացնում իրենց: Ի հավելումն այս ամենին նշեմ, որ կնոջը ամեն պարագայում էլ հարկավոր է ազատ թողնել իր ընտրության հարցում և չճնշել, առավել ևս չքննադատել նրա ընտրությունը:

 

 

Լուսինե Սարգսյան.

«Հավասարություն երբեք էլ չի եղել ու կարծում եմ` չի լինի…»

–         Գենդերային հավասարություն երբեք էլ չի եղել ու կարծում եմ` չի լինի…ընդհանրապես հավասարություն տերմինը չեմ սիրում, քանի որ ինդիվիդուալ մարդիկ հավասար լինել չեն կարող: Իսկ կինն ու տղամարդը որոշ առումներով կրկին հավասար չեն կարող լինել: Իհարկե նրանք կարող են զբաղվել միևնույն սպորտով, վարել բարձրաստիճան պաշտոններ, հագնվել նույնակերպ, սակայն հավասար ու նույնը լինել չեն կարող: Ինչ վերաբերում է հայ իրականությանը: Կանայք սկսել են մեքենա վարել, որոշակի քաղաքական դիրքում լինել, ունենալ բարձր վարձատրվող աշխատանք, նույնիսկ ընտանիքում ամունուց բարձր: Որաշակիորեն չեն խախտվում նրանք գենդերային իրավունքները: Չեմ ընդունում նաև այն, որ ասում են հավասար են, դե թող կինը գնա շինարարություն անի, իսկ տղամարդը խոհանոցում աշխատի: Իհարկե ամեն ոք կարող է զբաղվել նրանով, ինչ ուզում է, բայց չպետք է գերագնահատել տղամարդուն, թերագնահատել կնոջը կամ հակառակը: Յուրաքանչյուրն իր տեղն է զբաղեցնում հասարակության մեջ:

 

Գայանե Ավագյան.

«Ո՞վ է ասել` քաղաքականությունը կնոջ գործ չէ»

–         Կյանքում, ցանկացած ասպարեզում կինը կարող է և պետք է հնարավորություն ունենա իրեն դրսևորելու: Աշխատավայրում, քաղաքականության մեջ, թե տանը կնոջը պետք է դիտարկեն առաջին հերթին որպես մարդ` մարդուն բնորոշ բոլոր հատկանիշներով` ազատ կամքով, բանականությամբ, հոգով: Ո՞վ է ասել, որ միայն կնոջ պարտականությունն է տնային մաքրություն անելը, ճաշ եփելը, երեխաներին խնամելը: Տղամարդը պետք է օգնի կնոջը, չէ՞ որ այդ նույն տանը ինքն էլ է ապրում, և որպեսզի այն մաքուր լինի, կարող է կնոջն օգնել տնային որոշ գործերում, չէ՞ որ երեխան նաև իրենն է, նրան դաստիարակելը, խնամելը պետք է հուզեն նաև իրեն: Ի վերջո անկախ երկրում կնոջն ընտանիքում պատկերացնում եմ ոչ թե հին ժամանակների պես գյուղի տան աշխատանքները կատարելու համար «հարս տարած աղջիկ», այլ ազատ կամքով, անթաքույց զգացմունքների հիման վրա ընտանիք կազմած անկախ մարդ: Աշխատավայրում ևս կինը պետք է ունենա տղամարդկանց հավասար իրավունքներ, որովհետև առաջին հերթին մարդ է և մասնագետ ու շատ կանայք որոշ տղամարդկանցից ավելի խելացի կարող են գտնվել կամ ավելի  խելացի առաջարկներ անել :

 

Խտրականությունը անընդունելի է նաև  մասնագիտությունների ընտրության հարցում: Հստակ սահմանում չկա` որն է կանացի որը տղամարդկային
մասնագիտություն և աշխատանք: Իհարկե, ելնելով ֆիզիոլոգիական առանձնահատկություններից որոշ աշխատանքներ դժվար կարող են տրվել երկուսին էլ: Սակայն եթե կնոջ մոտ լավ է ստացվում դժվար «տղամարդկային» աշխատանքը, ինչո՞ւ նա պետք է չանի դա, եթե ցանկանում է:

 

 

Ով է ասել` քաղաքականությունը կնոջ գործ չէ, կինը չի կարող կառավարել, օրենքներ ընդունել, երկիր ղեկավարել: Եթե խորը մտածենք, ընտանիքի պահպանումը կառավարման տեսակ է, որոշում ընդունելն էլ, ղեկավարելն էլ, թեև ասում են տղամարդու լիազարությունն է, այնուամենայնիվ չի կարող կատարվել առանց կնոջ մասնակցության: Նմանապես քաղաքականության մեջ: Կինն էլ քաղաքացի է, ում մտահոգում է իր անկախ երկրի ապագան: Հետևաբար, եթե նա պետք է հնարավորություն ունենա  նոր գաղափարներ առաջ քաշելու,  քաղաքական գործընթացներում ներգրավված  լինելու: Ավելին, ասում են կանայք լավ դիվանագետներ են. ուրեմն ինչու չօգտագործել նրանց այդ ունակությունը:  Կյանքի որ ոլորտում էլ լինի, կինը պետք է տղամարդկանց հավասար իրավունքներ ունենա: Իսկ  որքանով այս կամ այն  կինը  կօգտվի իրենց ընձեռված իրավունքներից, իր ցանկությունից և ազատ ընտրությունից է կախված…

 

Տիգրան Բունիաթյան.

«Հայ տղամարդը դեռ չի հասել այդ բարձր գիտակցության, որ…»

–         Եթե անգամ հայ կինը պատրաստ է ունենալու իր տեղը երկրի ղեկին, համոզված եմ, որ հայ տղամարդը դեռ չի հասել այն բարձր գիտակցության, որ իր կողքին կին առաջնորդի ներկայություն հանդուրժի:

 

Զրուցեց ՝ Արման Ղարիբյանը

Դիտումների քանակը` 4944

Գլխավոր էջ