«Այսպես իմ երեխան գոնե հանգիստ պայմաններում է մեծանում»…

 

Ընտանեկան բռնությունից  ամենամեծ տուժողները երեխաներն են: Բացի այն, որ նրանք իրենց հիշողություններում, հոգեկերտվածքում անընդհատ կրելու են բռնության ականատես լինելու հետևանքները, շատ դեպքերում հենց նրանք են ենթարկվում ամենատարբեր բռնությունների… Լսածս դեպքն արտասովոր էր այն  հանգամանքով, որ այս անգամ տուժողը մի քանի ամսական երեխան է:

 

Լիլիթը պատմում է.

 

«Մինչ երեխայի ծնվելը մեզ մոտ ամեն ինչ լավ էր: Բայց երբ տղաս ծնվեց, սկեսրարս ու տալս թշնամացան ինձ հետ: Ամուսինս կողքիս չէր կանգնումԼ Ամբողջ օրը կռիվ էր, պահանջում էին, որ երեխային թողնեմ ու գնամ աշխատեմ, որովհետև տան միակ աշխատողը ես էի: Բայց չէի կարող երեխայիս սկեսուրիս մոտ թողնել, որովհետև ինսուլտ էր տարել ու հաճախ հիշողության կորուստներ էր ունենում: Մի խոսքով, բանը հասավ նրան, որ ես բաժանվեցի: Էլ ի վիճակի չէի այդ տան մեջ ապրել:

 

 

Երբեմն ինձ մեղադրում են, ասում են, որ պետք է համբերեի: Բայց արդեն անհնար էր, բանը հասնում էր նրան, որ երբ երեխան լացում էր, եթե արագ չմոտենայի, մեկ էլ տեսնում էի` մի քանի ամսական երեխուս ծեծում են, որ ձայնը կտրի: Չգիտեմ, ես չկարողացա համբերել:

 

 

Հիմա ինձ լավ եմ զգում: Կարևորը հանգիստ եմ, տղաս մեծացավ, կարողանում եմ աշխատել, երեխայիս կարիքները հոգալ: Փառք աստծո: Մտածում եմ, ճիշտ եմ արել: Այսպես իմ երեխան գոնե հանգիստ պայմաններում է մեծանում: Առանց հայր, իհարկե դժվար է, բայց…

 

 

Չկարծեք, որևէ մեկին հեշտորեն ամուսնալուծվել խորհուրդ կտամ, դա թողեք ծայրահեղ վիճակում միայն: Իմ խնդիրը չլուծվող էր, ամուսինս մեր կողքին  չէր…

 

 

Հիմա էլ երեխայի հետ չի շփվում: Միայն ամսական 10 հազար դրամ ալիմենտ է փոխանցում ու վերջ….»

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 3227

Գլխավոր էջ