Ֆեմինիզմը ոչ թե «սեռերի միջև պատերազմ է», այլ «ընտրության իրավունք»

Գուցե շատերի ընկալմամբ՝ ֆեմինիստուհիները միայնակ և չբավարարված կանանց «մի երամ» են, ովքեր ցանկանում են տապալել տղամարդկանց և իշխանություն ձեռք բերել աշխարհում: Միայն թե գործնականում ամեն ինչ այլ կերպ է: Նրանք հարգում են տղամարդկանց: Սակայն պաշտապունքի չեն վերածում այդ հարգանքը: Նրանք սիրում են տղամարդկանց ամբողջ սրտով, բայց  համատեղում են մեծ զգացմունքը կարիերայի և ինքնաարտահայտման ցանկության հետ: Այսպես է մեկնաբանում  կանանց հասարակական-քաղաքական շարժման այսօրվա էությունը  գենդերային հավասարության  հարցերով մասնագետ,  բելառուս ֆեմինիստուհի, սոցիոլոգ  Իրինա Ալխովկան:

 

 

  «Այն, որ տղամարդիկ վախենում են խելացի կանանցից, դա կանանց խնդիրը չէ»…

 

Որքանո՞վ է այսօր ֆեմինիզմը զարգացած Բելառուսում և ինչո՞վ է այն տարբերվում արևմտյանից:

– Ֆեմինիզմ հասկացությունը, ինչպես և ֆեմինիստ և ֆեմինիստուհի հասկացություններն անշուշտ առկա են Բելառուսում, սակայն չեմ կարող ասել, որ մենք ֆեմինիստական շարժում ունենք: Ինձ համար ֆեմինիստներն ու ֆեմինիստուհիները մարդիկ են, ովքեր պաշտպանում են կանանց և տղամարդկանց հավասարությունը կյանքի գործունեության տարբեր ոլորտներում – սոցիալական, տնեսական, քաղաքական և նույնիսկ ընտանեկան: Պետք է հասկանալ, որ ֆեմինիզմը կամ գենդերային հավասարության գաղափարն ուղղված չէ նրան, որ մարդիկ դառնան կենսաբանորեն կամ մարդաբանորեն նույնական: Սա մի յուրահատուկ գաղափարախոսություն է, որը ենթադրում է հավասարություն ոչ միայն իրավունքներում, այլև հնարավորություններում: Այսօր բավարար չէ ունենալ հավասարություն դե-յուրե՝ ամրագրված Սահմանադրությամբ և երկրի այլ oրենքներով: Անհրաժեշտ է, որ կանայք և տղամարդիկ ապրեն փաստացի հավասարության պայմաններում, այսինքն յուրաքանչյուր մարդ պետք է իմանա՝ ինչպես օգտվել այդ հավասար իրավունքերից:

Ըստ իս՝ ֆեմինիզմը Բելառուսում իր առջև նպատակ է դրել ապահովելու կանանց և տղամարդկանց հավասարությունը տարբեր բնագավառներում. աշխատաշուկայում, ընտանեկան պարտավորություններում, քաղաքական և սոցիալական կյանքում: Սակայն խոսել ձևավորված շարժման մասին, որտեղ կլինեին հասկանալի քաղաքական նպատակներ, դեռևս չի կարելի: Մենք ունենք առանձին ֆեմինիստուհիներ, բայց ոչ ֆեմինիստական շարժում:

Բելառուսական ֆեմինիզմը արևմտյանից տարբերվում է նրանով, որ մեր երկրում գենդերային հավասարության ոլորտում առաջընթացը շատ ավելի դանդաղ է ընթանում, քան այլ երկրներում: Կանանց և տղամարդկանց միջև հավասարության հարցերը ձևակերպվել են պետության գենդերային քաղաքականության տեսքով միայն 1995-ին: Սակայն  մեր օրենսդրության մեջ այսօր բացակայում է  խտրականության սահմանումը: Ասված է միայն, որ այն արգելվում է, այդ թվում և ըստ սեռի հիմքով խտրականությունը: ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում ֆեմինիզմն ավելի խոր աիմատներ ունի, այնտեղ գործում են ֆեմինիստական շարժումներ, որոնք կանանց և տղամարդկանց հավասարության հարցերը բարձրացնում են ավելի բարձր մակարդակի վրա: Մեզ մոտ մինչ այժմ ֆեմինիզմը փորձում է ձերբազատվել չկայացած կանանց պիտակից, ում կյանքում բացի աշխատանքից ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Այս կարծրատիպն է ընկած ֆեմինիզմի մասին հասարակության պատկերացումների  հիմքում եւ  հանգեցնում է ֆեմինիզմից վախի ձեւավորմանը:

 

–         Ո՞ր երկիրը որպես օրինակ կարող եք բերել:

–         Շատ հաճախ որպես օրինակ են բերում Շվեդիան: Այն ուժեղ սոցիալական պետություն է: Հասարակությունն այնպես է կառուցված, որ սոցիալական արդարության սկզբունքը գործում է ի շահ տարբեր սոցիալական խմբերի: Կանանց ներկայացվածությունը խորհրդարանում և կուսակցություններում շատ մեծ է: Նախարարության կաբինետի կեսը կանայք են: Տղամարդկանց 25% երեխայի խնամքի համար աիձակուրդ են վերցնում: Եվ ոչ միայն այն պատճառով, որ նրանք ավելի առաջադեմ են, այլ այն պատճառով, որ պետությունը տնտեսապես խթանում է նման պահվածքը:

Սակայն որոշ ռադիկալ նախաձեռնություններ, որոնք այնտեղ տեղի են ունենում, ինձ համար անընդունելի են: Օրինակ, մի քանի տարի առաջ, շվեդ ֆեմինիստուհիները հրապարակում վառեցին շուրջ 100 հազ. կրոն:  Սա խորհրդանշական ակցիա էր, որպեսզի ցույց տային, թե որքան կանանց չեն վարձատրում նույն որակավորումն ունեցող տղամարդկանց հետ հավասար: Պատկերացրե’ք՝ որքան արդյունավետ նախաձեռնություններ կարելի էր անել այդ գումարով:

 

 

 

«Ֆեմինիզմը ձեռնտու է և’ տղամարդկանց, և’ կանանց»  

 

–         Ինչպիսի՞ն է  ժամանակակից բելառուս ֆեմինիստուհու դիմանկարը

Դա այն կինն է, ով որոշակի խիզախություն ունի չլինելու այնպիսին, ինչպիսին բոլորն են, ով պատրաստ է վիճարկել ժամանակակից կարծրատիպերը և գաղափարներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի իսկական կինը, քանի որ իսկական կինը տարբեր երկրներում, ժամանակներում և մշակույթներում տարբեր է, միասնական չափանիշ չկա: Օրինակ, ով է իսկական կին – Կարմենը թե՞ Մայր Թերեզան: Նա հստակ պատկերացում ունի այն մասին, թե ինչ է ուզում այս կյանքում, ինչպես նաև ունի սեփական արժանապատվության զգացում: Հաճախ նրանք այն կանայք են, ում կարելի է անվանել միջին դասի ներկայացուցիչներ: Նրանք ունեն բարձրագույն կրթություն, տնտեսապես անկախ են:

 

–         Ինչու՞ են ֆենինիստական շարժման շուրջ այդքան կարծրատիպեր կան

–         Ցանկացած կարծրատիպ հաճախ հաստատում է այն տեսակետը, որը չունի ոչ մի հիմք և ընդամենը նախապաշարմունք է: Պետք է հասկանալ, որ մենք հաճույքով օգտագործում ենք դրանք, երբ չունենք մեր սեփական տեսակետները որևէ հարցի շուրջ: Դա մեր պաշտպանական ռեակցիան է նոր կամ անհայտ երևույթի հանդեպ:

Ֆեմինիստուհիների մասին կարծրատիպերն առաջացել են, որովհետև կանայք, ովքեր քաջություն ունեին իրենց անվանել այդպիսին, մարտահրավեր էին նետում ավանդական, հասարակության մեջ կայացած կարգին: Ֆեմինիստուհիները հարգում են իրենց և ուզում են, որ ուրիշներն էլ այդպես վարվեն: Ինձ համար ամենամոտ սահմանումը Ռեբեկա Ուեսթի արտահայտությունն է. «Ինձ ֆեմինիստուհի են անվանում ամեն անգամ, երբ ես չեմ թույլ տալիս, որ իրենց ոտքերն ինձ վրա սրբեն»:

 

–         Իսկ  Բելառուսում կա՞ն տղամարդ ֆեմինիստներ:

–         Ես չեմ լսել որևէ հրապարակային խոստովանություն որևէ տղամարդուց, որ նա իրեն համարում է ֆեմինիստ: Նույնիսկ կանայք այսօր պատրաստ չեն նման խոստովանություն անելու: Հասարակության ճնշումը շատ ուժեղ է, որպեսզի բացահայտ խոստովանես, որ դու տարբերվում ես մյուսներից:

Սակայն կողմնորոշվելու համար բավական է ուղղակի պատասխանել այս հարցին. Դուք կո՞ղմ եք տղամարդկանց ու կանանց իրավունքների եւ հնարավորությունների  հավասարությանը. Եթե այո, ուրեմն դուք ֆեմինիստ/ֆեմինիստուհի եք: Ֆեմինիզմի էությունը հենց տղամարդկանց և կանանց նկատմամբ արդարացի վերաբերմունքն է, այլ ոչ թե տղամարդկանց քո գերազանցությամբ ճնշելու և ամազոնուհի դառնալը: Սխալը հենց նրանում է, որ մարդիկ դիտարկում են ֆեմինիզմը որպես սեռերի միջև պայքար: Մենք պայքարում ենք ոչ թե կենսաբանության դեմ, այլ ցանկանում ենք ունենալ կյանքի ազատ սոցիալական սցենար: Այս իմաստով ֆեմինիզմը ձեռնտու է և’ տղամարդկանց, և’ կանանց:

 

 

«Ինձ համար ֆեմինիզմը սոցիալական արդարության հարց է»:

 

Դուք Ձեզ համարում եք ֆեմինիստուհի: Ինչպե՞ս եկաք այդ շարժմանը:

– Այս թեմայի հանդեպ հետաքրքրությունն առաջացավ դեևս ուսանող ժամանակ: Չեն եղել ինչ-որ կոնկրետ իրադարձություններ, որոնք կարող էին փոխել իմ աշխարհհայացքը: Ես մեծացել եմ ավանդական ընտանիքում, սակայն մայրս միշտ ասում էր, որ կինը պետք է ինքնուրույն լինի: «Դու կարող ես լինել կամ չլինել ամուսնացած, բայց միշտ պետք է ունենաս գործ, որը կապահովի քեզ», – կրկնում էր նա: Ինձ համար ֆեմինիզմը սոցիալական արդարության հարց է:

Հիմա իմ ընտանիքում կան պարտավորություններ, որոնք բավականին պայմանականորեն բաժանված են կանացի և տղամարդկանց պարտականությունների: Ճաշ պատրաստելը, բնակարանի մաքրությունը, խանութ գնալը, փող աշխատելը, տղային դաստիարակելը – մենք այս բոլոր պարտականությունները կիսում ենք ամուսնուս հետ, կամ էլ կատարում ենք ըստ հերթականության՝ ելնելով նրանից, թե ում մոտ է դա ավելի լավ ստացվում, կամ ով ավելի շատ ժամանակ ունի տվյալ պահին: Օրինակ, ես կարիք չունեմ ինչ-որ պատճառներ հորինելու, եթե ես պարզապես հոգնած եմ և ուժ չունեմ ամուսնուս համար աշխատանքից հետո ճաշ պատրաստելու: Եվ ես ինձ մեղավոր չեմ զգում դրա համար: Վերաանորոգում անելու կամ էլ հագուստ կարելու համար կարելի է մասնագետներ վարձել: Ֆեմինիզմը տալիս է ինձ  հնարավորություն ասելու ամուսնուս, ում հետ երջանիկ ապրել ենք 18 տարի. «Ես մարդ եմ, ով սեփական կարծիք ունի և պարտավոր չէ անել ամբողջ տնային գործերը», և մեկ այլ իրավիճակում ասելու. «Դու մարդ ես, և ոչ միայն փող աշխատող, և եթե այս տարի ավելի քիչ փող ես աշխատել, դա չի նշանակում, որ դու դադարում ես տղամարդ լինել կամ էլ ես քեզ ավելի քիչ եմ սիրում»: Դա ազատություն է, որը թույլ է տալիս իրերին այլ կերպ նայել:

 

–         Կարո՞ղ է  արդյոք  ֆեմինիզմը վնասել հասարակությանը:

–         Ես նման վտանգ չեն տեսնում: Դա կլինի միայն այն ժամանակ, երբ շարժումը դառնա բացարձակ: Երբ ֆեմինիստուհիները մոռանան իրենց արմատների մասին և որոշեն, որ իրենք ավելի լավն են, քան տղամարդիկ: Ֆեմինիստուհիներն այսօր խոսում են այնպիսի բաների մասին, որոնց մասին խոսելու դեռ պատրաստ չէ մեր հասարակությունը: 10-20 տարի անց այս թեմաներն ավելի ընկալելի եւ ընդունելի  կդառնան:

Այսպես, օրինակ, այսօր մենք շատ հանգիստ ենք վերաբերվում նրան, որ կինը բարձրագույն կրթություն կարող է ստանալ: Իսկ դրա համար առաջին ֆեմինիստուհիներին մահապատժի են ենթարկել և բանտարկել: Անցյալ դարասկզբին կանանց թույլատրվում էր առանձին դասընթացների գնալ համալսարանում: Այդ ժամանակ թերթերում գրում էին, որ դա վնասակար է կանանց վերարտադրողական գործառույթի համար: Ասում էին, որ արյունն ու էներգիան վերաբաշխվում են, և կինը կորցնում է  երեխա ունենալու ունակությունը:

Այս կեղծ գիտական տեսությունն այսօր ծիծաղելի է թվում, բայց այն ժամանակ այն լուրջ էին ընդունում: Այսօր մեր կյանքում կարող ենք գտնել նմանատիպ բաներ – օրինակ ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրերը: Մի՞թե կնոջը ծեծելը բելառուսական ավանդույթ է, որը պետք է փոխանցվի սերնդե սերունդ: Եվ ինչ են սովորում երեխաները, ում աչքի առջև դա տեղի է ունենում:

Նաև հաճախ եմ լսում այն մասին, որ պետք է կանանց և տղամարդկանց վերադարձնել իրենց ավանդական հարաբերություններին: Ի՞նչ է դա նշանակում, որ կանայք լինեն միայն տնային տնտեսուհիներ և երեխաներ ծնեն, իսկ տղամարդիկ էլ գումա՞ր վաստակեն: Օբյեկտիվ պատճառներով նման սցենարն անհնար է մեր երկրում:

Մեր տնտեսությունն այսօր չի դիմանա, եթե կանայք լքեն աշխատաշուկան, այնպես, ինչպես տղամարդիկ չեն կարող միայնակ գումար վաստակողի դերը ստանձնել: Որպեսզի ընտանիքը նորմալ ապրի, պետք է երկուսն էլ աշխատեն: Ավելին, երեխաներին հայրերը պետք են ոչ պակաս, քան մայրերը:

Կանացի դաստիարակությունը ընտանիքներում, մանկապարտեզներում և դպրոցներում զրկում է երեխաներին տղամարդկային աշխարհահայացքից և տղամարդկանց պահվածքի մոդելից, որը հավասարապես անհրաժեշտ է և’ աղջիկներին, և’ տղաներին:

 

«Կինը չպետք է հիմար  ձեւանա, որպեսզի տղամարդն իրեն բարձունքում զգա»

 

–         Իսկ ինչ եք կարծում. արդյո՞ք կարիերայի օգտնին ընտրություն անելով՝ աղջիկն իրեն միայնության է սատապարտում

–         Նախ, կանանց մասսյական ընտրությունը հօգուտ կարիերայի մեր երկրում առեղծված է, նման բան չկա: Կանայք հաճախ ընտրում են դերերի համատեղությունը՝ ընտանեկան և մասնագիտական: Եվ, որպես կանոն, կինը ավելի մեծ գին է վճարում նման ընտրության համար, որովհետև աշխատաշուկայում մասնակցելով տղամարդկանց հետ հավասար իրավունքներով, նա նման իրավահավասարություն չի ակնկալում ընտանեկան պարտականությունների կիսելու առումով: Այսպես, Բելստատի 2013 թ. հետազոտության համաձայն, կանայք, հատկապես ամուսնացած կանայք, ավելի քիչ են գոհ իրենց կյանքից, քան տղամարդիկ:

 

Այդ իսկ պատճառով, եթե կինը չի խաղում այս խաղը – «ես ամեն ինչ էլ կարող եմ անել, պարզապես ավելի լավ է տղամարդկանց մոտ թույլ և հիմարի ձևանալ» – ապա նա իրեն դատապարտում է ավելի երկար փնտրելու իրեն համապատասխան տղամարդուն, որովհետև, այն որ տղամարդիկ վախենում են խելացի կանանցից, կանանց խնդիրը չէ:

 

Սոցիոլոգիայում այդ խաղը կոչվում է «թույլերի ուժը»՝ կանացի հմայքներ կիրառելը, որպեսզի այլ ճանապարհներով ստանաս այն, ինչ հնարավոր չէ ուղղակիորեն ստանալ: Եվ այն կինը, ով պատրաստ է իրերն իրենց անուններով է կոչել և իր հանդեպ հարգանք է պահանջում, տղամարդկանց մոտ բացասական արձագանք է առաջացնում իր «ոչ կանացի» պահվածքի համար:

 

Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, կանանց դերերը ընտանիքում և դրանից դուրս ավելի ճկուն են, քան տղամարդկանց դերերը: Կինը ստիպված կամ գիտակցված համատեղում է տնաին տնտեսուհու, մոր, մասնագետի դերերը, մինչդեռ տղամարդն արդեն նորմալ չի հասցնում կատարել փող վաստակելու գործառույթը, բայց և ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնել նա նույնպես պատրաստ չէ:

 

Տղամարդու դերը, որպես կանոն, նշանակալի փոփոխությունների չի ենթարկվում: Նա միշտ պաշտպան և առաջնորդ է: Տղամարդիկ դեռևս մասսյական պատրաստ չեն իրենց փորձելու մեկ այլ բանում, դրա համար էլ ուժեղ կանայք, ովքեր ներխուժում են տղամարդկանց աշխարհ, դուր չեն գալիս նրանց՝ որպես սեփական առաջնորդությանը սպառնացողներ:

 

Կարծում եմ,  կինը չպետք է հիմար ձեւանա, որպեսզի տղամարդն իրեն բարձունքում զգա: Միգուցե դա տղամարդկանց խնդիրն է: Այդ դեպքում  ինչու՞մ է տղամարդու ուժը կայանում: Նրանում, որ ղեկավարի թույլերի՞ն: Ինձ համար դա ուժ չէ: Տղամարդիկ պետք է հպարտանան  իրենց խելացի կանանցով:

 

Աղբյուրը ՝ «Բելառուսական կանանց ցանց»  

Դիտումների քանակը` 4412

Գլխավոր էջ