«Այդ դաժանություններն իրականացնողը հենց իմ ընտանիքն է եղել». Նևին Թահինջիօղլու
Վերջերս Թուրքիայում տեղի ունեցած կոնֆերանսներից մեկի ժամանակ երիտասարդ գիտնական Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն պատմել է 1871թ. Ուրֆայի հայկական գյուղերից մեկում ծնված Սառա անունով մի հայ աղջկա պատմությունը: Համիդյան կոտորածների ժամանակ (1894-1896թթ.) Սառան ստիպված է լինում ամուսնանալ Համիդի գնդերում ծառայող Էյուբ աղայի՝ Էյուբ Չեթին անունով մի մահմեդականի հետ: «Սիվիլնեթ»-ը՝ անդրադառնալով այս պատմությանը նշում է, որ այն առաջին անգամ գրի է առել «Ակօսի» թղթակից Ույգար Գյուլթեքինը:
Ուրֆայի Վիրանշեհիր գավառում մեծացած Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի համար Սառայի պատմությունն սկսվում է մանկության տարիներից…
«Այըբ աղա, իսկական անունը Էյուբ էր: Նրա մասին մեր ընտանիքի անդամների պատմածները երկակի տպավորություն էին թողնում մեզ վրա: Պապիկս մի քարաշեն տուն ուներ, ուր մենք խաղալու էինք գնում: Տունն, ամենայն հավանականությամբ, հայիէր պատկանել: Երևում էր, որ այդպիսի գործ մենակ հայ վարպետը կարող էր անել: Քարաշեն տան վրա մեզ անծանոթ լեզվով գրություններ կային: Ում հարցնում էինք տանտիրոջ մասին, պատասխանում էր՝ «Այըբ աղայինն է, բայց ի՜նչ դաժանություններ է գործել այստեղ», մեկ ուրիշն ասում էր՝ «Ափսոս, Այըբ աղայի պես մեծ մարդու տունն ինչ օրի է հասել այսօր»: Այս երկու՝ միմյանցից տարբեր պատումները մշտապես պտտվում էին իմ մանկական ուղեղում. հերո՞ս է նա, թե՞ չարագործ»:
Աստիճանաբար Նևին Յըլդըզ Թահինջիօղլուի գլխում հարցեր են կուտակվում, և նա սկսում է պատասխաններ փնտրել, տարբեր պատմություններ լսել Այըբ աղայի մասին:
«Հասկացա, որ նա ունեցել է հոգեբանական խնդիրներ, որ եղել էբռնության հակված մարդ, և բոլորը նրանից վախեցել են: Ինձ վրա շատազդեց այն, որ երեկոյան հաց ուտելիս նստում էր տան դիմացիաստիճաններին, և երբ տեսնում էր հայ մարդկանց, կանչում էր ու իրդաշույնով կտրում նրանց գլուխը: Սպանելուց հետո սպիտակթաշկինակով սրբում էր դաշույնն ու շարունակում էր ուտել իր հացը: Հասկանալի էր: Այդ ժամանակ հայի ամեն գլխի համար մի ոսկի էինտալիս: Բայց նա ընդհանրապես փողի կարիք չի ունեցել: Պետականպաշտոնյաների հետ հարաբերություններն էլ լավ էին: Պատմում են՝ ծեծում էր այն հային, որը նայում էր նրա աչքերի մեջ: Քար կտրեցի, երբիմացա՝ կինը հայ է: Ապշելու էր. հայերին ատող և այդքան հայ սպանածմարդն ամուսնացել է հայ կնոջ հետ»:
Համիդիե գնդերը հավաքում են երիտասարդ հայ տղամարդկանց, այդ թվում՝ Սառայի մեծ եղբայրներին ու զարմիկներին, և փակում Ուրֆայի քարանձավերից մեկում, որն այսօր էլ կոչվում է հայերի քարանձավ: Սառան, որն այդ ժամանակ 14-15 տարեկան էր, տեսնում է մի շուն՝ բերանում մարդու ձեռք: Հետևելով շանը՝ Սառան գտնում է այդ քարանձավը և հայտնաբերում իր սպանված հարազատներին: Սառայի ընտանիքն ուզում է հեռանալ գյուղից, սակայն Այուբ աղան, որ ջարդերի կազմակերպիչներից էր, ձերբակալում է նրանց:
«Սառան չգիտեր, որ այդ մարդը դառնալու է իր ամուսինը և 15 երեխայի հայրը: Այըբ աղան տարվում է աղջկա գեղեցկությամբ: «Նախ մուսուլման կդառնաս, հետո կամուսնանաս ինձ հետ» հրամանին Սառան չի ենթարկվում: Սառայի նկատմամբ ատելությունը Այըբ աղային նորից վերածում է հայերի դահճի: Սակայն այս անգամ նրա թիրախնիր սիրած աղջկա հայրն ու մայրն էին: Տեսնելով ծնողների սպանությունը՝ երիտասարդ Սառային այլ բան չի մնում, քան վեց տարեկան եղբոր կյանքը փրկելու համար Այըբ աղայիհրամանին ենթարկվելը: Սառան մի պայման է դնում. Թեպետ մահմեդական է դառնում, սակայն պահպանում է իր անունը:Եվ անունը դառնում մեկն այն բազմաթիվ պատճառներից, որոնց շնորհիվ Սառային երբեք չեն համարում իսկական մահմեդական:Թե՛ Այըբ աղայի, թե՛ Միլլի աշիրեթի մյուս անդամների աչքում Սառան կեղծ մահմեդական էր, ավելին՝ իսկական գյավուր: Եվ հայ լինելը հիշեցնող նրա անունը դարձավ այն միջոցը, որն օրինականացրեց Սառայի նկատմամբ կիրառվող դաժան բռնությունը:
Ականատեսների վկայությամբ՝ Այըբ աղան տաքացնում էր իր դաշույնի ծայրը և Սառայի մարմին վրա խաչ անում: Եվ այդպես՝ անընդհատ: Դաշույնի ընտրությունն էլ պատահական չէր. օգտագործում էր այն դաշույնը, որով սպանել էր Սառայի հորն ու շատ այլ հայերի: Տանջելով Սառային՝ փորձում էր նրան դարձնել իսկական մահմեդական, սակայն Սառան, ինչպես երբեք անունը չփոխեց, այնպես էլ երբեք չհանեց իր պարանոցից կախած խաչը: Այըբ աղան մահվան մահճում վերջին շունչը փչելիս ասել է.«Չորացրիր իմ ցեղը, հայի մեկը»: Աղայի հետ ամուսնությունից աշխարհ եկած բոլոր երեխաներն անբացատրելի և անիմանալիձևով մահանում են: Մահանում են ոչ միայն Այըբ աղայի՝ Սառայից ծնված երեխաները, այլև նրա երկու մյուս կանանցից ծնված տղա երեխաները:
Սառան ապրում է մինչև 1971թ.՝ ուղիղ 100 տարի:
Դահլիճը քար է կտրել, երբ Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն ասել է, որ Սառայի նկատմամբ բոլոր դաժանություններն իրականացրել է հենց իր ընտանիքը: Այըբ աղան եղել է նրա մոր հորեղբայրը և նա բոլոր պատմությունները լսել է հենց իր մորից և ընտանիքի մյուս անդամներից:
Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն խոստովանել է, թե ինչն է իրեն դրդել պատմել Սառայի պատմությունը. «Իմ ընկերներից մեկը հետազոտություն էր իրականացնում մուսուլման հայերի մասին:Մի տեղ նստած խոսում էինք: ԱՄՆ-ից հայեր էին եկել:Հարցազրույց էին անում: Նրանցից մեկը, ներկայացնելով իր ընտանիքի պատմությունը, պատմեց, թե ինչպես է իր ընտանիքը զոհ գնացել համիդեական գնդերում կռվող այսինչ-այսինչ մարդկանց: Ես, անկախ ինձանից, ասացի՝ դուք իմ ընտանիքի մասին եք խոսում: Նրանք ինձ էին նայում: Ներողություն խնդրեցի,այլ բան չկարողացա ասել, և ինձ անասելի վատ զգացի: Դրանից հետո մտածեցի, որ պետք է խոսել այս թեմայով: Եթե բոլորը կարողանան պատմել իրենց պատմությունը՝ առերեսումը հնարավոր է»:
Աղբյուրը՝ Սիվիլնեթ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Զոհի հոգեբանությունը սարսափելի է», ասել է Ռուբեն Վարդանյանը
«Այդ դաժանություններն իրականացնողը հենց իմ ընտանիքն է եղել». Նևին Թահինջիօղլու
100 Lives. կարեւորենք մարդկային արժեքները
Ցեղասպանությունից հայ որբերին փրկած օտարազգի կանայք
Պատմի՛ր քո պատմությունը Armeniangenocide100.org վեբ կայքում
Սաբիհա թե՞ Խաթուն. հայ որբերի խեղված ճակատագրերը
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…
Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց
Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…
«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո
Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում
Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են
Դիտումների քանակը` 4156