«Ամուսնության ինստիտուտը հայ հասարակության մեջ». հրավեր քննարկմանը
«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը սիրով հրավիրում է մասնակցելու «Ամուսնության ինստիտուտը հայ հասարակության մեջ» խորագիրը կրող կոնֆերանսին, որը տեղի կունենա սույն թվականի մարտի 25-ին, ժամը՝ 18:00՝ Գոլդեն Թուլիփ հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում /Աբովյան 14, Երևան/
Ամուսնության ինստիտուտը շատ հազվադեպ է քննվում կամ քննադատվում մեր հասարակությունում, թեև այն համարվում է կյանքի կարևորագույն երևույթներից մեկը:Ամուսնության մասին պատկերացումնրը՝ որպես կյանքի պարտադիր ձև, սերմանում են մեր մեջ մանկուց և վերարտադրվում են ողջ կյանքի ընթացքում: Նույնիսկ այսօր՝ արդի աշխարհում, շատհաճախ երիտասարդ, չամուսնացած կանանց կյանքը կենտրոնացած է ամուսնության գաղափարի շուրջ:
Կոնֆերանսի նպատակն է քննարկել ամուսնության ինստիտուտը և դրա հետ կապված հետևյալ հարցերը. ինչ դեր է խաղում ամուսնությունը անհատի և հասարակության կյանքում, որոնք են մեր օրյա հասարակությունում ամուսնանալու որոշումը կայացնելու վրա ազդող գործոնները և որոնք են այս գործընթացի հետևանքները հասարակության և հատկապես կանանց համար:
Կոնֆերանսի ընթացքում ելույթ կունենան հետևյալ մասնագետները.
Ֆենյա Բազոյան ՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հոգեբան-խորհրդատու
Արթուր Աթանեսյան` ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ
Նոնա Գալստյան ՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան
Միլենա Աբրահամյան՝ ակտիվիստ
Զարուհի Հովհաննիսյան՝ գրող հրապարակախոս
Իրինա Խանամիրյան՝ հոգեբան
Հարգանքներով՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն»
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝
ք.Երևան, Տերյան 62., բն. 35
+374 94 56 56 26
+374 60 44 56 26
Դիտումների քանակը` 4412