«Ամեն անգամ 100 դրամ տալով ամրապնդում ենք փողոցում մնալու երեխայի ցանկությունը»…
Հայաստանում մուրացիկ երեխաների թիվն աճել է
Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Օրվա կապակցությամբ Հայաստանում երեխաների խնդիրներին են անդրադարձել մասնագետները:
Հայաստանում այս տարվա առաջին չորս ամիսների տվյալներով, երեխաների մուրացկանության դեպքերի աճ է գրանցվել: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանի խոսքով, մուրացկանությամբ զբաղվող երեխաները խնամքի հաստատությունների սաներ են եղել եւ դպրոց են հաճախել: Մուրացկանությամբ զբաղվել են դասերից հետո : «Ոստիկանությունում միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծվեց, քաղաքապետարանի հետ համատեղ հարցը քննարկվեց, համալիր աշխաանք տարվեց, այսօր գրեթե ցուցանիշ չունենք»,- ասում է Նելլի Դուրյանը: Նրա խոսքով, մուրացկանության դեպքերն ավելի հազվադեպ են հանդիպում մարզերում: Վայոց ձորում , օրինակ, ընդհանրապես չեն հանդիպում, ժամանակ առ ժամանակ դեպքեր արձանագրվում են Լուռու եւ Շիրակի մարզերում:
Ոստիկանության գնդապետի խոսքով, երեխաների մուրացկանության խնդրում չափազանց կարեւոր է ծնողի դերը: «Այստեղ ծնողի պարագան է շատ կարևոր: Մեր կողմից հայտնաբերած 10 երեխայից 9-ի դեպքում ծնողը տեղյակ է, ինքն է երեխային դրդում: Այս դեպքում մենք դժվար ենք աշխատում, որովհետև ծնողը մեր կողքին չէ: Իսկ այն երեխան, ով ինքն է փողոցում հայտվել, միանշանակ հեշտ է աշխատելը, քանի որ ծնողն էլ է սկսում աշխատել նրա հետ»,-նկատում է Նելլի Դուրյանը: Շատ դեպքերում, նրա խոսքով, մուրացկանությամբ զբաղվող ծնողներին, ովքեր նաեւ իրենց երեխաներին են ներգրավում այդ ամենի մեջ, աշախտանք է առաջարկվում, որից սակայն նրանք հրաժարվում են: Նելլի Դուրյանը մի օրինակ է բերում. կինը, որը Ստեփանավան քաղաքում տուն ունի, երեխայի հետ մայրաքաղաքում մուրացկանությամբ է զբաղվում եւ հրաժարվում է աշխատանքից:
Մասնագետները ոչ միայն իրավասու մարմինների, այլեւ հասարակության վերաբերմունքն են կարեւոր համարում: «Երբ անցնում եք ու ձեռք մեկնածին 100 դրամ եք տալիս, որովհետև նա հացի կարիք ունի, ամեն անգամ տալով ամրապնդում եք փողոցում մնալու նրան ցանկությունը: Երբ տեսնում եք մուրացկանությամբ զբաղվող երեխա, լուծումն այն չէ՝ գումար տալ և առաջ գնալ՝ մոռանալով երեխային, այլ դիմել համապատասխան մարմին»,-ասում է ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոնի» գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը :
Հայաստանում անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունների ընդհանուր թիվն այս տարի նվազել է: Նելլի Դուրյանի ներկայացրած տվայլներով, նախորդ տարվա առաջին 4 ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում 101-ի փոխարեն գրանցվել է 83 դեպք: Միտումը ոստիկանության գնդապետը հատկապես դպրոցներում տարվող կանխարգելիչ աշխատանքներով է բացատրում: «Նվազել են մարմնական վնասվածքի, գողության, անօրինական զենք կրելու դեպքերը, այս տարի դեռ չեն գրանցվել խուլիգանության դեպքեր, նախորդ տարի խուլիգանության դեպքերը 5-ն էին: Ունենք որոշակի աճ կողոպուտով: Անցած տարի չենք ունեցել, այս տարի գրանցվել է 3 դեպք», -նշում է Նելլի Դուրյանը:
Անչափահասի սեռական անձեռնմխելիության ու ազատության դեմ ուղղված հանցագործություններն այս տարվա առջին 4 ամիսներին 34 են եղել: Գրանցվել են 16 տարն չլրացած անչափահասի հետ սեռական հարաբերույթան մեջ մտնելու դեպքեր, որոնք հիմնականում ավարտվել են ամուսնությամբ: Հատկապես առանձնացել են Շիրակի ու Գեղարքունիքի մարզերը:
Նախորդ տարվա համեմատ աճել են ընտանիքներում անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը: 6 դեպք արդեն արձանագրվել է: Հայաստանում ծնողներին ծնողական իրավունքներից զրկում են բացառիկ դեպքերում: Մասնագետներն ասում են դա ծայրահեղ միջոց է, կենսաբանական ընտանիքից ավելի լավ միջավայր երեխայի համար չի կարող լինեն: Խոցելի ընտանիքների հետ բացատրական, վերականգնողական աշխատանք է տարվում: 2017 թհունվարի 1-ից մեր երկրում երեխաների խնդիրներով կզբաղվեն այսպես ասած դեպք վարողները: «Դեպք վարելը սոցիալական աշխատանքի որոշակի մակարդակ է, հետեւաբեր եթե ուղղակի ասենք, սա նշանակում է, որ ասպարեզ կգան սոցիալական աշխատողներ»,-ասում է ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոնի» գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:
Միրա Անտոնյանի խոսքով, Հայաստանում սոցիալական ապահովության համակարգն աստիճանաբար զարգանում է: Եթե նախկինում միայն ոստիկանության անչափահասների հարցերով տեսուչներն էին զբաղվում երեխաների խնդիրներով, այսօր նրանց միացել են նաեւ սոցաշխատողները: Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոնն» այս տարվա առաջին կեսնին շուրջ 80 երեխա է ընդունել: Նախորդ տարի ապաստանված երեխաների թիվը 200 –է եղել: Նրանց մի մասը կրթությունից դուրս մնացած երեխաներ են, շատ են ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ծնողների երեխաները:
«Հոգեական խնդիրներով ծնողների համար երկրում չկան ծառայություններ: Եթե խոսելու լինենք, թե որ բացերի լրացումը կարող է բարելավել երեխայի վիճակը Հայաստանում, պետք է նշենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ծնողներին տրամադրվող ծառայությունների սակավությունը, եթե չասենք բացակայությունը»: Նույն` համալիր ծառայությունների բացակայության պատճառով խոցելի են համարվում նաեւ այն ընտանիքները, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխա կա:
Մարիաննա Ղահրամանյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Մանկությունը աղքատության ճիրաններում/ տեսահոլովակ
«Ամեն անգամ 100 դրամ տալով ամրապնդում ենք փողոցում մնալու երեխայի ցանկությունը»…
Օմբուդսմենի գրասենյակում երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին է ստեղծվում
Հայաստանցի երեխաների մեծ մասն աղքատ է, բայց երջանի՞կ
Մատաղիս. պատերազմ տեսած երեխաները
«Սովը գին ունի». Հայաստանի տնային տնտեսությունների զգալի մասը պարենային անապահովության վտանգի տակ է
Ինչպես ընդգրկել երեխայի իրավունքները զարգացման օրակարգում.
«Ես տեսա՝ նրանք ինչպես են մեծանում». փախստական երեխաները լուսանկարչի աչքերով
Ի՞նչ է փոխվել ՀՀ Սահմանադրության մեջ երեխայի իրավունքների մասով
2015-ին ավելի քան 16 մլն երեխա ծնվել է հակամարտության գոտիներում/ տեսահոլովակ
«Հայաստանում երեխաներին առնչվող ամենամեծ խնդիրն՝ աղքատությունն է…»
Երբ երեխան բռնության է ենթարկվում, իսկ բռնարարը չի պատժվում
«Երեխաներն ամուսնալուծվող ծնողների ձեռքին դառնում են գործիք»
«Անգամ եթե երեխան օրենքի դեմ է գործել, չպետք է մոռանալ, որ գործ ունենք երեխայի հետ»…
Արփի և Ժենի. «Ուզում ենք, որ մարդիկ բարի լինեն, պատերազմ չլինի..»
«Ես երեխա եմ». իրավունքների մասին մատչելի ձեւով
Դիտումների քանակը` 3178