«Ամենամեծ քաղաքականությունը ՝ ընտանիքի ջերմության ապահովումն է…»/ տեսանյութ

 

Երեք սերնդի կանայք են ապրում սահմանամերձ Տավուշ համայնքում բնակվող Ասլանյանների ընտանիքում: Տիգրանուհի Ասլանյանը տան ամենափոքր հարսը ՝ երկու երեխաների մայր է, աշխատում է որպես բուԺքույր, տնային տնտեսությունն է վարում  եւ միաժամանակ տան մյուս անդամների հետ ընտանեկան բիզնեսով զբաղվում: Ամուսնու հետ միասին հիմնել են ջերմոցային տնտեսություն, որն էլ ընտանիքի ապրուստի միջոց է հանդիսանում:  Ազատ ժամանակ գրեթե ճունի, բայց եթե ունենար էլ, քաղաքականության մեջ  իրեն չի պատկերացնում:  Ասում է . ամենամեծ քաղաքականությունը կնոջ համար ՝ ընտանիքի ջերմության ապահովումն է… Երազում է , որ իրենց համայնքը գոնե մի փոքր  մշակութային կյանքով ապրի, երեխաները հետաքրքիր ժամանցի հնարավորություններ ունենան…  անձնական երազանքներ էլ ունի, բայց նրանք առայժմ անիրականալի են թվում…

 

Առավել մանրամասն դիտեք  տեսանյութում.

 

 

Հեղինակ՝ Նաիրա Խաչիկյան

Դիտումների քանակը` 2964

Գլխավոր էջ