«Չեմ կարծում, որ Հայաստան ներգաղթյալների մեծ հոսք կլինի»…
«Շանթ 2015» զորավարժությունների շրջանակում այսօր Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում վրանային ճամաբար է բացվել: Ըստ սցենարի, պատերազմի հետևանքով մտացածին երկրներից Հայաստան են եկել ներգաղթյալներ, որոնց ժամանակավոր կացության հարցը պետք է լուծել: Նպատակն այն է, թե նման պայմաններում նախարարություններն ինչպես են կատարում իրենց գործունեությունը:
Զորավարժություններին հետևում է նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի պատասխանատու Քեյթ Պոչապսկին: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, հաշվի առնելով այս օրերին ԵՄ երկրներում փախստականների նկատմամբ որդեգրած քաղաքականությունը, հնարավո՞ր է Սիրիայից ու Թուրքիայից ներգաղթյալների մեծ հոսք լինի Հայաստան:
«Եվրոպայում տեղի ունեցող իրավիճակը` կապված փախստականների խնդրի հետ, չի կարող լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա , չեմ կարծում, որ ներգաղթյալների մեծ հոսք կլինի դեպի Հայաստան», – ասաց Քեյթ Պոչապսկին: Նրա խոսքով, փախստականները սովորաբար նախընտրում են այնպիսի երկրներ, որտեղ բարեկեցության և կյանքի մակարդակն ավելի բարձր է: Այս պարագայում այդքան էլ էական չէ այն, որ որոշ երկրների հետ իրենց ծագման երկիրը կարող է ունենալ դարավոր և պատմական բարեկամություն:
Գնահատելով «Շանթ-2015» զորավարժությունները լրագրողների հետ զրույցում, Քեյթ Պոչապսկին ասաց, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով զբաղվող գրասենյակը ողջունում է, որ զորավարժությունների շրջանակում ներառված է նաև փախստականների մեծ հոսքի սցենարը: Նա նաև ողջունեց այն հանգամանքը, որ, ըստ սցենարի, փախստականների խնդիրները լուծելու գործում ընդգրկված են հնարավորինս շատ գերատեսչություններ, կառույցներ: Ըստ նրա, էական է, որ փախստականների հոսքի ժամանակ ընդգրկված են լինում ոչ միայն պետական մարմիններ, այլ նաև միջազգային, հասարակական կազմակերպությունները:
«Զորավարժություններից հետո պետք է հանդիպել պատկան մարմինների հետ՝ քննարկելու, թե նման դեպքերում էլ ինչ կարելի է անել»,- ասաց Քեյթ Պոչապսկին:
Նշենք, որ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի տվյալներով Սիրիայում պատերազմի սկզբից ի վեր շուրջ 14.000 անձ՝ մեծամասամբ ազգությամբ հայ ՝ փախչելով հակամարտությունից, պաշտպանություն է գտել Հայաստանում: Միայն վերջին երեք ամսվա ընթացքում Սփյուռքի նախարարության տեղեկացմամբ Հայաստան է եկել եւս 2 000 սիրիահայեր:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»
Շառլ Ազնավուրը հանդես է եկել Եվրոպա ժամանող գաղթականներին օգնելու կոչով
Նրանք երեխաներին անվանակոչում են Հույս, Ապաստան…
Օրվա կադր. խեղդված սիրիացի տղայի լուսանկարը պետք է փոխի վերաբերմունքը փախստականների նկատմամբ
ՅՈՒՆԻՍԵՖ. “Եվրոպայում ապաստան փնտրողների մեկ քառորդը երեխաներ են”…
Եվրոպայի սահմաններին աննախադեպ թվով փախստականներ են կուտակվել
Իսլամական պետությունը վաճառում է ոչ միայն սեքս-ստրկուհիներին, այլ նրանց օրգանները
Թե ինչու պետք է Իսրայելն ու Հայաստանը «ընդունեն» եզդիներին. Huffingtonpost
ՄԱԿ ՓԳՀ. Հիշե՛նք նրանց, ովքեր զոհվել են մարդասիրական առաքելություն իրականացնելիս
Այսօր ավելի քան 100 միլիոն կին, տղամարդ և երեխա մարդասիրական օգնության կարիք ունեն
Եզդի ընտանիքները Իսլամական պետությունից փախչում են Հայաստան
Սիրիա. Իսլամական պետությունն առևանգել է 150 ասորական քրիստոնյաների, այդ թվում՝ կանանց և երեխաների
Միայն վերջին երեք ամսում Հայաստան է ժամանել երկու հազար սիրիահայ
«Պատերազմը միակ բանն է, որ նրանք տեսել են իրենց կյանքում»…
Սիրիացի փախստականների թիվը գերազանցում է չորս միլիոնը – ՄԱԿ ՓԳՀ / վիդեո
ՄԱԿ-ը կոչ է անում պաշտպանել հակամարտություններից եւ աղետներից փախած կանանց ու աղջիկներին
Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել
Միջազգային օր ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության. հայտարարել է ՄԱԿ-ը
«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը
«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»
Դիտումների քանակը` 4665